Օդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 11-15 աստիճանով          «Հույսի ավան» թաղամասի հարևանությամբ բախվել են «Mercedes»-ն ու «Audi»-ն, վերջինը նաև բախվել է էլեկտրասյանը       Մարտի 22-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

15 փետ 2025 19:32

Տեսանյութ․Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել

Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործելԱյս տարի փետրվարի 15-ին Հայ Եկեղեցին նշում է Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: 

Վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի էր բերվել Ս. Սարգսի մասունքակիր աջը: Ավանդույթի համաձայն տոնի առթիվ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանից էլ բերվել էր 17-րդ դարում այս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը:
 
Տոնի առթիվ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Ս. Պատարագ մատուցվեց: Պատարագիչը ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանն էր: 
 
Հընթացս Ս. Պատարագի Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձ կատարեց Ս. Սարգսի վարքին ու տոնի խորհրդին՝ ընդգծելով, որ սրբի վարքը սովորեցնում է հաստատուն մնալ մեր հավատքի մեջ, նվիրված լինել սիրո մեջ և վստահել Աստծո հավիտենական խոստումներին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր