Հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի տներից մեկին կից թոնրատան տանիքում          Երևանում բшխվել են «Lexus»-ը, «BYD»-ը, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը, վերջինի վարորդը եղել է ոչ սթափ       Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մшհացել    

16 փետ 2025 12:20

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի և «Մակարով» տեսակի ատրճանակ

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի և «Մակարով» տեսակի ատրճանակԱյսօր՝ փետրվարի 16-ին, մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաղաղ Դոնի շենքերից մեկի բնակարանում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են տղամարդու մարմին, ձեռքի մոտ էլ՝ «Մակարով» տեսակի ատրճանակ։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։ Ներկայում պարզվում է՝ տեղի ունեցածը սպանությո՞ւն է, ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր