Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

16 փետ 2025 20:09

Մենք երբեք չենք ընդունի առանց Ուկրաինայի մասնակցության ԱՄՆ-ի և Ռուսաստանի կնքած խաղաղության համաձայնագիրը

Մենք երբեք չենք ընդունի առանց Ուկրաինայի մասնակցության ԱՄՆ-ի և Ռուսաստանի կնքած խաղաղության համաձայնագիրըՄենք երբեք չենք ընդունի առանց Ուկրաինայի մասնակցության ԱՄՆ-ի և Ռուսաստանի կնքած խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համագործակցությամբ իր երկրում պատերազմը դադարեցնելու իր տեսլականը՝ հասկացնելով, որ երբեք չի ընդունի առանց Ուկրաինայի մասնակցության ԱՄՆ-ի և Ռուսաստանի կնքած խաղաղության համաձայնագիրը։

«Ես երբեք Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կայացված որևէ որոշում չեմ ընդունի, երբեք։ Սա պատերազմ է Ուկրաինայում՝ մեր դեմ, և սրանք մեր մարդկային կորուստներն են»,- ասել է Զելենսկին։

Խոսելով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու համար բանակցություններ սկսելու հնարավորության մասին՝ Զելենսկին կոչ է արել եվրոպացի դաշնակիցներին նույնպես նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ զգուշացնելով, թե ինչ կարող է լինել ՆԱՏՕ-ի հետ, եթե Ռուսաստանը չկանգնեցվի կամ եթե Միացյալ Նահանգները դուրս գա դաշինքից։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները չունեն ռազմական ներուժ՝ առանց ԱՄՆ-ի օգնության իրենց պաշտպանելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր