Էդգար Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել հրապարակային քննադատական խոսքի համար          ՍԴ-ն քննության է ընդունել Հարկային օրենսգրքի՝ փաստաբանության դրույթների վիճարկման վերաբերյալ դիմումը       Զելենսկու ներկայությունն այնքան էլ կարևոր չէ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը նվիրված հանդիպումներում    

17 փետ 2025 12:48

Արայիկ Հարությունյանն անձամբ էր սկսել քննարկել իր հրաժարականի հարցը, Բակո Սահակյանն ամեն անգամ համոզում էր դա չանել

Արայիկ Հարությունյանն անձամբ էր սկսել քննարկել իր հրաժարականի հարցը, Բակո Սահակյանն ամեն անգամ համոզում էր դա չանելՇրջափակման ժամանակ ես մշտական կապի մեջ եմ եղել Ղարաբաղում Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետ, գրեթե ամեն օր էի խոսում, իսկ վերջին օրերին՝ օրական մի քանի անգամ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ Արայիկ Հարությունյանն իր հրաժարականի հարցը սկսել է քննարկել Ղարաբաղի անկումից մոտ 3 ամիս առաջ:

Նրա փոխանցմամբ՝ այն, ինչ կատարվեց վերջին շաբաթում, երրորդ փորձն էր հրաժարականի Արայիկ Հարությունյանի կողմից։  Բակո Սահակյանն անձամբ է համոզել, որ հրաժարական չտա, բայց Արաչիկ Հարությունյանը հիմնավորում էր, որ այլեւս այն ազդեցությունը չունի, խոսքը տեղ չի հասնում, պրոբլեմ կա, իր  հրաժարականը ճիշտ է։  «Վերջին անգամ ինքը հավաքել էր եւ հայտարարել, որ մեկ է՝ հրաժարական է տալու, սա քննարկման հարց չի: Ուղղակի պետք է ճիշտ կողմնորոշվել, թե ով կարող է իշխանությունը ստանձնել Ղարաբաղում: Ինքն անձամբ փորձում էր համոզել մարդկանց, որոնք միգուցե պատրաստ կլինեն ստանձնել այդ իշխանությունը: Սամվել Շահրամանյանը միակը չէր, առնվազն երեք հոգու հետ Արայիկ Հարությունյանը անձամբ էր խոսում, համոզում: Չեմ ուզում հիմա անուններ տալ: Այսպես է եղել»,- պատմել է Ռոբերտ  Քոչարյանը:

Նա ընդգծել է, որ Արայիկ Հարությունյանի  հրաժարականի ժամանակ ինքը հեռախոսազրույցներ է ունեցել եւ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն իրեն պատմել են որոշ բաներ. «Ասում էին, որ այդ ամենը Արայիկ Հարությունյանն ասել է նաեւ Նիկոլ Փաշինյանին: Բազմաթիվ հեռախոսազրույցներ են եղել Նիկոլ Փաշինյանի հետ եւ վերջինս շատ լավ գիտեր՝ ինչ է կատարվում Ղարաբաղում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր