Իրանի գերագույն առաջնորդն անձամբ է կայացրել կրակի դադարեցման որոշումը, ամեն ինչ նրա վերահսկողության տակ է          «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ 20 քաղաքացիներ ժամանել են Ադրբեջան       Շիրակի մարզում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կա 5 զոհ, 3 վիրավոր    

18 փետ 2025 20:01

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են ապահովել երկու երկրների դեսպանների շուտափույթ նշանակումը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են ապահովել երկու երկրների դեսպանների շուտափույթ նշանակումըՌուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են ապահովել երկու երկրների դեսպանների շուտափույթ նշանակումը: Այս մասին Էր Ռիադում ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել. առաջինը, և, հավանաբար, ամենահրատապը և, իհարկե, ոչ ամենադժվարը, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի և Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի շուտափույթ նշանակումն ապահովելն է», - ասել է նա։

Հանդիպմանը քննարկվել է ոչ միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցությունն ամբողջությամբ վերսկսելու, այլև այն ընդլայնելու տարբեր ոլորտներում՝ և՛ տնտեսական, և՛ աշխարհաքաղաքական (այսինքն՝ գլոբալ հակամարտությունների գոտիներում), նշել է Լավրովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր