ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտադիր է առաջիկա օրերին այցելել Իրան          Մերկասառույցի պատճառով բախվել են «Audi», «Mercedes»-ներ, «BMW» և 2 «Lada Priora»       Պենտագոնն աշխատանքից կազատի 5400 քաղաքացիական ծառայողների    

19 փետ 2025 09:10

Հայաստանի ընդդիմադիր դաշտը մարտական պատրաստվածության է բերվել․«Հրապարակ»

Հայաստանի ընդդիմադիր դաշտը մարտական պատրաստվածության է բերվել․«Հրապարակ»«Հրապարակը» գրում է ․ Հայաստանի ընդդիմադիր դաշտը մարտական պատրաստվածության է բերվել, մեկը տեւական լռությունն է խախտում, մյուսը՝ հանրահավաք հրավիրում, երրորդը՝ համագումար անում, ուրիշներն էլ ակտիվության այլ ֆորմատներ են որդեգրել։ Սրան ոչ միայն աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններն են նպաստում եւ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի ակտիվացումը, այլեւ, ըստ որոշ լուրերի, ռուսական շրջանակներից որոշակի ազդակներ են փոխանցել Հայաստան` հնարավոր փոփոխությունների մասին: Մասնավորապես, Պուտին-Թրամփ հանդիպումից հետո հնարավոր է Ռուսաստանը սկսի զբաղվել Հարավային Կովկասով, ուստի ոմանք կարծում են, որ քաղաքական դաշտը պետք է պատրաստ լինի այդ զարգացումներին, որ զանազան պատահական ծլած ուժեր չհայտնվեն ասպարեզում։ Եվ չնայած ընդդիմության դաշտում աշխուժություն է տիրում, եւ այս փոփոխությունները, ըստ ընդդիմադիրների, Նիկոլ Փաշինյանի օգտին չեն, սակայն, ինչպես արտահայտվեց ՔՊ ներկայացուցիչներից մեկը, Նիկոլ Փաշինյանի համար վայրկյանների հարց է վտանգ զգալն ու կրոնափոխ լինելը:

Նա շատ արագ կարող է դավաճանել Արեւմուտքին եւ վերադառնալ Ռուսաստանի գիրկը։ Այնպես որ, ընդդիմությունը շատ ճանապարհ ունի անցնելու` մինչեւ ճկուն քաղաքական առաջարկ ներկայացնելը: Իսկ Ռուսաստանին միշտ ձեռնտու կլինի պարտված ու մի քանի տեր փոխած, Ալիեւից վախեցող կառավարչի հետ աշխատելը:
 
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 19․ 02․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր