Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

19 փետ 2025 14:14

Ջրասուզակներն ու փրկարարները Հրազդան գետում փնտրում են Կիևյան կամրջից իրեն ցած նետած քաղաքացուն

Ջրասուզակներն ու փրկարարները Հրազդան գետում փնտրում են Կիևյան կամրջից իրեն ցած է նետած քաղաքացունԱյսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է սատացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարակն աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը, ջրասուզակը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: 

Ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի պետ Սամվել Խմելյանն ու բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը: 

Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները որոնողական աշխատանքի արդյունքում քաղաքացուն չեն հայտնաբերել և պարզվել է, որ հնարավոր է՝ նա ընկել է Հրազդան գետը, ինչի համար արդեն 1 ժամից ավելի է ջրասուզակն ու փրկարարները գետի ամբողջ տարածքում որոնողական աշխատանքներ են կատարում: 
 
Դեպքի վայրում է գտնվում նաև 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 
 
Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են: 
 
Դեռևս հայտնի չէ՝ որոնվող քաղաքացին տղամա՞րդ է թե՞ կին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր