Վարդան Ղուկասյանը ներկայացրել է ԴՕԿ կուսակցության արտաքին քաղաքական առաջնահերթությունները          Ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության ԱԷԿ-ի նախագիծ, որը կարող է հոգալ Հայաստանի կարիքները շուրջ մեկ դար       Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի ճեմարանի պատմական շենքը վերադարձվել է թեմին    

19 փետ 2025 20:06

Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը

Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումըԻրական Հայաստանը միջազգային հանրության կողմից ճանաչված Հայաստանն է 29,743 քմ տարածքով։ Այս մասին ուղիղ եթերով ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձել է նաև նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությանը։

«Այս համակարգի համար էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեներն ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։ Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,-ասել է Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր