Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը մահացել է          ՆԳՆ-ից հաստատում են, որ վթար եղել է, սակայն ոչ Նիկոլ Փաշինյանի շարասյան մասնակցությամբ       Պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին    

20 փետ 2025 10:53

Ձյուն, բուք, մերկասառույց, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ձյուն, բուք, մերկասառույց, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Սյունիքի մարզում (բացի Ագարակ, Մեղրի քաղաքներից), Տավուշի մարզում (բացի Նոյեմբերյան քաղաքից), Լոռու, Շիրակի մարզերում, Տիգրանաշենի ոլորաններում, Ապարանի, Արագածի, Վեդու տարածաշրջաններում, Հրազդան քաղաքում և Զանգակատուն գյուղում տեղում է ձյուն։

Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածի տարածաշրջանում, Ռյա-Թազա-Ապարան և Վեդի-Լանջառ ավտոճանապարհներին բուք է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր