Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած       Oգոստոսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

20 փետ 2025 09:04

Սրտիկներ, մոմեր, փուչիկներ․ ՔՊ-ականի արկածները՝ թաղապետարանում ․ «Հրապարակ»

Սրտիկներ, մոմեր, փուչիկներ․ ՔՊ-ականի արկածները՝ թաղապետարանում ․ «Հրապարակ»«Հրապարակը» գրում է․ Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ալբինա Ահարոնյանը բոլոր տոները մեծ հանդիսավորությամբ նշում է, կոլեկտիվին ներգրավում, երբեմն անգամ դրես-կոդ սահմանում, որ տոնին համահունչ հագուստով ներկայանան: ՔՊ-ական տիկինը մեծ հանդիսավորությամբ նշել է Սիրո տոնը՝ իր աշխատասենյակում կարմիր սրտիկ փուչիկներով ռոմանտիկ մթնոլորտ ստեղծել, հրավիրվածներին նախապես զգուշացրել, որ հագուստի մեջ կարմիր գույն ներառեն՝ օրվան համահունչ։

Ներկաներից ոմանք լուսանկարներ էին հրապարակել՝ կից գրությամբ․ «Աղի բլիթ-Վալենտին, աշխատանքային փարթի»։ Դավթաշենի թաղապետն Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Ալբերտ Հովասափյանն է։ Ի դեպ, նախկին ՔՊ-ական թաղապետն էլ աշխատասենյակում խորոված փարթի էր արել, ինչը դարձավ պաշտոնանկության առիթ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 20․ 02․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր