Մայիսին կենդանակերպի այս նշանները կապրեն նկատելի աճի շրջան, իրադարձությունները կզարգանան ավելի հեշտ և արագ          Կարճատև անձրև, ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մայիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 փետ 2025 12:15

Ռուսաստանը հաղթաթուղթ ունի Ուկրաինայի հարցով բանակցություններում, քանի որ վերահսկում է զգալի տարածքներ․ Թրամփ

Ռուսաստանը հաղթաթուղթ ունի Ուկրաինայի հարցով բանակցություններում, քանի որ վերահսկում է զգալի տարածքներ․ ԹրամփՌուսաստանը հաղթաթուղթ ունի Ուկրաինայի հարցով բանակցություններում, քանի որ վերահսկում է զգալի տարածքներ, Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կարծում եմ՝ ռուսները ցանկանում են վերջ տալ պատերազմին։ Ես իսկապես այդպես եմ կարծում։ Բայց նրանք հաղթաթուղթ ունեն, քանի որ շատ տարածքներ են գրավել, ուստի առավելություն ունեն»,- ասել է նա:

Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում տեղի էին ունեցել երկար տարիների ընթացքում առաջին լայնածավալ բանակցությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև։ Ի թիվս այլ հարցերի, բարձրացվել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր