100 օրվա ընթացքում ԱՄՆ նոր վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է հասցրել          Ավագ չորեքշաբթի.խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի օծումը և մատնությունը       Իմ կարծիքով նոր Սահամանդրության տեքստում չպետք է լինի հղում Անակախության հռչակագրին    

20 փետ 2025 12:43

Ինքը ինչո՞վ է ընտրվել, այդ Սահմանադրությամբ չի՞ ընտրվել, ուրեմն ինքը լեգիտիմ չէ

Ինքը ինչո՞վ է ընտրվել, այդ Սահմանադրությամբ չի՞ ընտրվել, ուրեմն ինքը լեգիտիմ չէԴուք շատ մանրամասն հետևել եք այս մարդու խոսակցություններին, իր բոլոր հայտարարություններին, և հստակ է չէ՞ պատկերը, որ սա թելադրանք է դրսից, իր տերերից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասաց Բագրատ Սրբազանը:

«Բնականաբար, Սահմանադրությունը փոխվելու-չփոխվելու հարց չկա, իրեն փոխելու հարց կա։ Սահմանադրությունը որոշակի իմաստով միշտ էլ կարող է փոփոխությունների ենթարկվել, բայց այս պարագայում, այս ժամանակահատվածում իրեն փոխելու հարցն է, որովհետև այստեղ գոյաբանական կռիվ է, Սահմանադրության կամ օրենքների կռիվ չէ: Սահմանադրությունը մենք որևէ ժամանակ կարող ենք քննարկել, քննել, ուսումնասիրել, համապատասխանեցնել, ինչ-որ պետք է անելու անել, բայց հենց ինքն է ձախողել ամեն ինչ և հիմա փորձում է ամեն ինչը հարմարացնել իր ձախողմանը։ Ինքը ինչո՞վ է ընտրվել, այդ Սահմանադրությամբ չի՞ ընտրվել, ուրեմն ինքը լեգիտիմ չէ»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր