ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտադիր է առաջիկա օրերին այցելել Իրան          Մերկասառույցի պատճառով բախվել են «Audi», «Mercedes»-ներ, «BMW» և 2 «Lada Priora»       Պենտագոնն աշխատանքից կազատի 5400 քաղաքացիական ծառայողների    

20 փետ 2025 14:38

Պետք է ամեն ինչ անենք, որ Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները

Պետք է ամեն ինչ անենք, որ Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները«Հիմա մեր խնդիրը ոչ թե նոր հայեցակարգի մշակումն է, այլ՝ Սահմանադրության նոր տեքստի մշակումը։ Նախորդ տարիների ընթացքում փորձեր եղել են Սահմանադրության նոր նախագծի հետ կապված հայեցակարգերի մշակման և  այդ հայեցակարգերը կարելի է ասել, ըստ էության, մշակված են:Այս պահին աշխատանքներն այդ ուղղությամբ կատարվում են:

Պետք է ամեն ինչ անենք, որ Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները: Այն հանձնառությունը, որը ստացել ենք միտված են նրան, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները: Դրանից հետո արդեն, իհարկե, որոշում կկայացվի հանրաքվե իրականացնել»,-ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Գալյանը հավաստիացրել է, որ կառավարման մոդելի փոփոխություն նախատեսված չէ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր