Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է որոշումը, որտեղ պարտավորեցնում է ՀՀ կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից          Արցախում մնացած 10 հայերը և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի եկել են Հայաստան       Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները    

20 փետ 2025 15:20

Թեհրանը լիովին աջակցում է «3+3» հարթակին, ինչը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը

Թեհրանը լիովին աջակցում է «3+3» հարթակին, ինչը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանըԻրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆն ասել է, որ Թեհրանը լիովին աջակցում է «3+3» հարթակին, ինչը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։

Նշենք, որ այսօր Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Բաքում ընդունել է իր իրանցի գործընկեր Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆին։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում այսօր առկա նոր հնարավորություններն ու հեռանկարները։

«Այդ կապակցությամբ Ղալիբաֆը հայտնել է Իրանի լիակատար աջակցությունը «3+3» հարթակին և վստահություն, որ այս ձևաչափը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացմանը։ Նշվել է, որ արտաքին երկրների ներգրավվածությունը տարածաշրջանում անընդունելի է»,- Риа Новости-ին հայտնել են Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր