Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը մահացել է          ՆԳՆ-ից հաստատում են, որ վթար եղել է, սակայն ոչ Նիկոլ Փաշինյանի շարասյան մասնակցությամբ       Պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին    

21 փետ 2025 13:10

Նորք Մարաշում գիշերը մեքենաներ են բախվել, վրաերթի հետևանքով վիրավnր կա

Նորք Մարաշում գիշերը մեքենաներ են բախվել, վրաերթի հետևանքով վիրավnր կաՓետրվարի 20-ին, ժամը 21:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշ 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Hyundai» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1970 թ․), «Mercedes-Benz», «Honda» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «KamAZ» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և բախվել վթարի ենթարկված ավտոմեքենաներին։ Վթարի հետևանքով վնասվել է ճամփեզրի հենասյունը և գազատար խողովակը, որից առկա է եղել թույլ արտահոսք։

Փրկարարները Հ․ Գ․-ին տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն և տեղափոխել բժշկական կենտրոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր