ՍԴ-ն քննության է ընդունել Հարկային օրենսգրքի՝ փաստաբանության դրույթների վիճարկման վերաբերյալ դիմումը

«Հարգելի՛ գործընկերներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականության վիճարկման վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարանի կողմից այսօր ընդունվել է քննության:
Հիշեցնում եմ, որ ՍԴ դիմումը ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ ներկայացվել էր ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավորի կողմից»։
Հիշեցնենք, որ հունվարից ուժի մեջ են մտել հարկային փոփոխություններ, որոնց համաձայն՝ փաստաբանները նախկին 5 տոկոսի փոխարեն այժմ ստիպված են 38 տոկոս հարկ վճարել: Ընդ որում, նրանք հարկեր են վճարելու նաև անվճար փաստաբանական ծառայությունների դիմաց։