Թրամփը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին պետք է հանդիպեն          Ոմանք վախենում են Իսրայելից, քանի որ​​ այդ երկրին աջակցում է Ամերիկան, բայց մենք չենք վախենում       Թիվ 142 մանկապարտեզում տղամարդը ծեծել է նախկին հարսին, քաշել մազերը    

21 փետ 2025 22:14

Էդգար Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել հրապարակային քննադատական խոսքի համար

Էդգար Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել հրապարակային քննադատական խոսքի համարՀասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Հենց մտանք քննչական, մեզ ներկայացվեց, որ դատախազը որոշում է կայացրել Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։

490 հոդվածով է առաջադրվել մեղադրանքը։ Էդգար Ղազարյանի հրապարակային խոսքից որոշ դրվագներ են վերցրել և դարձրել մեղադրանքի հիմք։

Էդգար Ղազարյանն ասել է հետևյալ խոսքերը, օրինակ ՍԴ հայտնի որոշումից հետո, որից հետո ՍԴ-ն չեզոքացրեց Անկախության հռչակագիրը, Էդգար Ղազարյանը հանդես է եկել խոսքերով, որ ՍԴ դատարանի դատավորները այս որոշումը կայացնելով կամ տգետ են կամ դավաճան։

Էն խոսքն է վերցված, որ Վահե Գրիգորյանը ապօրինի է դարձել ՍԴ դատավոր։ էսպիսի արտահայտություններ, ոչ հայհոյանք, ոչ վիրավորանք, բացառապես քննադատութոյւն։

Խափանման միջոցի մասին․ Էդգար Ղազարյանն այլևս չի կարող երկրից դուրս գալ, իսկ մյուսը՝ վարչական հսկողություն սահմանելու մասին է, որը շատ լայն հասկացություն է, որը կարող է ներառել ինչպես որևէ գործողություններ չկատարել, այնպես էլ օրական այսքան ժամանակից ավելի տնից դուրս չգալու մասին։

Ղազարյանը ենթարկվել է նաև անձնական խուզարկության։
Վաղը լինելու է դատական նիստ՝ վարչական հսկողության մասին»,- հայտնել է Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանն ավելի վաղ հայտնել էր, որ իրեն հրավիրել են ՔԿ ծանր հանցագործությունների բաժին՝ հարցաքննության։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր