Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ իր իրավունքների խախտման փաստերով          Ինձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել, իսկ Նիկոլ Փաշինյանի ասածը հասկացել եմ այնպես, ինչպես որ ասել է       «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել    

22 փետ 2025 09:30

ՔՊ գրասենյակ տանող հատվածը մաքրել են, քաղաքացիներին թողել մերկասառույցի վրա․«Հրապարակ»

ՔՊ գրասենյակ տանող հատվածը մաքրել են, քաղաքացիներին թողել մերկասառույցի վրա․«Հրապարակ»«Հրապարակը» գրում է ․ 2 օր շարունակ տեղացող ձյունը խուճապի է մատնել իշխանությանը: Տպավորություն է, որ ոչ թե ձյուն, այլ երկնքից կրակ է թափվում։ Իսկ երեկ պետական գերատեսչություններում 16.30-ին դադարեցրել են աշխատանքները, որ աշխատակիցները նորմալ տուն հասնեն։ Իշխանությունը վախեցել է, որ նախորդ օրվա աղմուկը կկրկնվի, եւ կրկին համացանցում լուսանկարներ կհայտնվեն, թե ինչպես են մարդիկ ոտքով տուն գնում, եւ ինչպես են վարորդները հրաժարվում ավտոբուսները վարելուց։ Մարդկանց հատկապես զայրացրել էր այն, որ Սայաթ-Նովայի` ՔՊ գրասենյակ տանող մասն ամբողջությամբ մաքրվել էր ձյունից, եւ ՔՊ-ական լիդերները տաք ու հարմարավետ գրասենյակում նախաձեռնող խմբի նիստ էին անում, որին մասնակցում էր նաեւ Տիգրան Ավինյանը: Իսկ նիստում քննարկում էին Փարաքարի ընտրություններում հաղթելու հարցը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 22․ 02․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր