Հայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ          Մակրոնն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին       Մայիսի 5-ից կարմիր կրակե ձին բախտի ղեկը հանձնում է երեք կենդանակերպի նշանների    

22 փետ 2025 14:05

Պենտագոնն աշխատանքից կազատի 5400 քաղաքացիական ծառայողների

Պենտագոնն աշխատանքից կազատի 5400 քաղաքացիական ծառայողներիԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է աշխատանքից ազատել փորձաշրջանի մեջ գտնվող 5,4 հազար քաղաքացիական ծառայողների: Այս մասին ասվում է ուրբաթ օրը Պենտագոնի տարածած հայտարարության մեջ։

«Պաշտպանության նախարարությունը վերանայում է փորձաշրջանի մեջ գտնվող աշխատակիցների հաստիքները»,–նշվում Է փաստաթղթում:

«Մենք ակնկալում ենք, որ մոտավորապես 5400 (քաղաքացիական) ծառայողներ, ովքեր գտնվում են փորձաշրջանի մեջ, հաջորդ շաբաթվանից կհեռացվեն աշխատանքից՝ որպես նախնական ջանքերի մի մաս: Դրանից հետո մենք կդադարեցնենք աշխատանքի ընդունումը մեր կադրային կարիքների հետագա վերլուծության ընթացքում», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ արդյունավետության բարձրացման համար Պենտագոնը «ակնկալում է կրճատել գերատեսչության քաղաքացիական հաստիքները 5-8 տոկոսով»: The Washington Post թերթի տվյալներով՝ պաշտպանության նախարարության քաղաքացիական ծառայողների թիվը կազմում է շուրջ 900 հազար մարդ, ուստի նշված միջոցները կարող են վերաբերել «տասնյակ հազարավոր աշխատակիցների»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր