Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել արցախցի կնոջից և նրա որդուց ու հանդիպման հրավիրել          ՄԻՊ-ը կոչ է անում բոլորին հրապարակային խոսքի շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն       Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախի ՊԲ ծառայողների, աշխարհազորի Նահատակների անունները. ցանկ    

24 փետ 2025 11:26

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը հետաձգվել է

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը հետաձգվել էԱրցախի ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց «գործերով» շինծու դատավարության հերթական նիստը եղանակային պայմանների պատճառով տեղափոխվել է փետրվարի 27-ին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Հիշեցնենք, որ դատարանի առաջ կանգնած է 15 հայ` նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը: Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» առանձին է քննվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր