Սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում է արձանագրվել

Նշված ժամանակահատվածում ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ՍՇՎ-ներով հոսպիտալացվել են 880 պացիենտ, որոնց 92․8%-ը կազմում են 0-18 տարեկանները։
◾️ Նախորդ շաբաթվա հոսպիտալացումների համեմատ գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա։
◾️ Թոքաբորբով հոսպիտալացվել է 568 պացիենտ, որոնց 70%-ը կազմում են 0-18 տարեկանները, նախորդ շաբաթվա համեմատ գտնվում է նույն մակարդակի վրա։
2025թ․ 8-րդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) 24 դեպք, ինչը նախորդ շաբաթվա համեմատ մնացել է նույն մակարդակի վրա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը ցածր է 2 անգամ։
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները։ Այլ շնչառական վարակներից՝ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ։
2025թ․ փետրվարի 20-ի դրությամբ ՀՀ դպրոցներում սուր շնչառական վարակներով ընդհանուր հիվանդացությունը կազմել է 2․0%, իսկ բացակաների թվից կազմել է 23․2%: Նախորդ 2024 թվականի միևնույն ժամանակահատվածում արձանագրված սուր շնչառական վարակներով պայմանավորված ընդհանուր հիվանդացությունը կազմել է 1․1%, իսկ բացակաների թվից կազմել է 28․9%:
Արձագանքման միջոցառումներ իրականացվում է այն ժամանակ, երբ դպրոցներում նկատվում է սաների միաժամանակ 25% բացակայություն` գրիպով և սուր շնչառական հիվանդություններով: