Վարդան Ղուկասյանը ներկայացրել է ԴՕԿ կուսակցության արտաքին քաղաքական առաջնահերթությունները          Ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության ԱԷԿ-ի նախագիծ, որը կարող է հոգալ Հայաստանի կարիքները շուրջ մեկ դար       Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի ճեմարանի պատմական շենքը վերադարձվել է թեմին    

12 մայիս 2026 12:25

Ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության ԱԷԿ-ի նախագիծ, որը կարող է հոգալ Հայաստանի կարիքները շուրջ մեկ դար

Ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության ԱԷԿ-ի նախագիծ, որը կարող է հոգալ Հայաստանի կարիքները շուրջ մեկ դարՌուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության ԱԷԿ-ի նախագիծ, որը կարող է հոգալ Հայաստանի կարիքները շուրջ մեկ դար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

««Ռոսատոմ» պետկորպորացիան Հայաստանին առաջարկել է մեծ հզորության կայանի նախագիծ, որը, եթե լիներ հայկական ղեկավարության կամքը, կհոգար երկրի կարիքները էներգետիկայի ոլորտում տասնամյակներ, եթե ոչ մեկ դար։ Ընդ որում, այն կապահովեր էլեկտրաէներգիայի էժան սակագներ վերջնական սպառողի համար, ինչը, ի թիվս այլոց, զգալիորեն կխթաներ երկրի արդյունաբերության աճը»,- ընդգծել է դիվանագետը։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանը համաշխարհային առաջատար է ատոմային տեխնոլոգիաների ոլորտում և միշտ կարող է Հայաստանին փոխանցել իր մշակումներն ու փորձը հանրապետության համար այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին էներգետիկան է։ Դրա հետ մեկտեղ ռուսական կողմը պատրաստ է կիսվել տեխնոլոգիաներով նաև թվայնացման ոլորտում։

«Այսօր մեր երկիրը աշխարհի այն երեք պետություններից մեկն է, որոնք տիրապետում են ամենաառաջատար լուծումներին»,- նշել է Կալուգինը։

Նրա խոսքով՝ օտարերկրացիները նկատում են ՌԴ-ում զարգացած ինտերնետ-բանկինգը, ինչպես նաև նվաճումները պետական ծառայությունների, առողջապահության թվայնացման գործում։

«Եվ սրանք միայն որոշ օրինակներ են այն ամենի, ինչն իր մեջ ներառում է ռուսական առաջարկը»,- ասել է ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի տնօրենը։ Խոսելով երկկողմ հարաբերությունների ապագայի մասին՝ նա հավելել է, որ Մոսկվան նպատակաուղղված է Երևանի հետ համատեղ փոխհարստացնող համագործակցությանը։

«Հենց այդպիսի մոդել է դրված մեր երկրների համար ընդհանուր ինտեգրացիոն միավորումների հիմքում՝ ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ։ Միշտ փոխգործակցել ենք Հայաստանի հետ հավասարը հավասարի պես, երբեք չենք պարտադրել մշակութային կոդ և չենք պահանջել զիջել ինքնությունը, պատմության տեսանկյունից կարևոր խորհրդանիշները։ Գնահատում և հարգում ենք սփյուռքահայերի կապն իրենց «փոքր Հայրենիքի» հետ»,- եզրափակել է Կալուգինը։

Ապրիլի 2-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Երևանը կարող է բախվել երկրում էներգադեֆիցիտի հետ, եթե մինչև 2026 թվականի վերջը որոշում չկայացնի նոր ԱԷԿ-ի կառուցման մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր