Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել    

25 փետ 2025 12:14

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծրագիր են պատրաստել

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծրագիր են պատրաստելՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սպիտակ տանը Թրամփի հետ հանդիպումից հետ հաստատել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամությունը, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ միջոցների մասին է խոսքը։

Մակրոնը մեկնաբանել է նաև տնտեսական խնդիրները՝ ասելով, որ ԱՄՆ մասնակցությունը հանքարդյունաբերության գործարքներին դրական գործոն է։

Սառեցված ռուսական ակտիվների վերաբերյալ Մակրոնն ընդգծել է, որ դրանց վերադարձն անհնար է, քանի որ դա հակասում է միջազգային իրավունքին։

Մակրոնը նաև կոչ է արել Ուկրաինային միանալ պատերազմը դադարեցնելու բանակցություններին։

Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծրագիր են պատրաստել, որը կարող է իր մեջ ներառել նաև մինչև Ուկրաինա զորքեր ուղարկելը։ Նրանք պարտադիր չէ, որ լինեն առաջնագծում, սակայն կարող են ներկա լինել որպես երաշխիք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր