Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել    

25 փետ 2025 16:13

Ադրբեջանն իր հայտարարություններով փորձում է խոչընդոտել ՀՀ սահմանադրական բարեփոխումների ընթացքը

Ադրբեջանն իր հայտարարություններով փորձում է խոչընդոտել ՀՀ սահմանադրական բարեփոխումների ընթացքըԱդրբեջանն իր հայտարարություններով փորձում է խոչընդոտել ՀՀ սահմանադրական բարեփոխումների ընթացքը։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

«Ադրբեջանի ներկայացուցիչները, հրաշալի իմանալով, թե ինչ ռեակցիա է դա բերելու Հայաստանում, ցանկանում են նմանատիպ հայտարարություններով թույլ չտալ Հայաստանում կատարել սահմանադրական բարեփոխումներ»,-ասաց Արման Եղոյանը։

Երեկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանում Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հույս էր հայտնել, որ Հայաստանը Սահմանադրության փոփոխությամբ կհրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր