Իրանը բանակցություններից չի հրաժարվում, բայց գլուխ չի խոնարհի ավազակների առաջ          ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Չինաստան       Փետրվարի 28-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

28 փետ 2025 12:18

Իրանը բանակցություններից չի հրաժարվում, բայց գլուխ չի խոնարհի ավազակների առաջ

Իրանը բանակցություններից չի հրաժարվում, բայց գլուխ չի խոնարհի ավազակների առաջԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են վերսկսվել, եթե ամերիկյան իշխանություններն ապացուցեն իրենց բանակցելու ունակությունը։ Նրա խոսքով՝ ամերիկացիների համար բանակցելու առանցքային պայմանն այն է, որ Իրանը զենք չունենա։ Սակայն Փեզեշքիանն ընդգծել է, որ այդ պարագայում ԱՄՆ-ն կկարողանա «ռմբակոծել Իրանը, երբ կամենա»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք մի ասացվածք ունենք. սկզբում ապացուցիր քո ազգակցական կապը, հետո պահանջիր ժառանգությունդ», - ասել է նա՝ նշելով, որ չի կարելի նախ բոլոր հնարավոր պատժամիջոցները կիրառել երկրի նկատմամբ, հետո բանակցություններ առաջարկել։

«Ոմանք ասում են, որ մենք այլ տարբերակ չունենք, քան բանակցային սեղանի շուրջ գալ: Սակայն մենք չենք ասել, որ չենք բանակցելու։ Մենք պարզապես գլուխ չենք խոնարհի ավազակների առաջ»,- ասել է Իրանի նախագահը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ կնախընտրեր Իրանի հետ համաձայնության գալ միջուկային հարցի շուրջ, քան «ռմբակոծել այն»:

Այս շաբաթ Եվրոեռյակի երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) Իրանից պահանջել են նոր միջուկային համաձայնագիր ստորագրել մինչև տարվա կեսը։ Հակառակ դեպքում, եվրոպական խաղացողները սպառնում են վերականգնել բոլոր պատժամիջոցները, որոնք ժամանակին կիրառվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միջուկային ոլորտում Թեհրանի զարգացումների համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր