Տեսանյութ․Հնդկաստանում տեղացած անձրևները ջրհեղեղների և սողանքների պատճառ՝ կան զոհեր և անհետ կորածներ          Եթե «Պատիվ ունեմ»–ը չունի ՔՊ-ականների ստորագրություններ, չի բերում 54 ստորագրություն, «իմպիչմենտի» գործընթացը հօգուտ վարչապետի է լինելու       Նորաշեն գյուղում այրվել է անասնագոմ, կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն    

06 հուլ 2024 10:25

Իրանի 9-րդ նախագահ է դարձել էթնիկ ադրբեջանցի Մասուդ Փեզեշքիանը

Իրանի 9-րդ նախագահ է դարձել էթնիկ ադրբեջանցի Մասուդ ՓեզեշքիանըՆախօրեին Իրանում տեղի է ունեցել արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Առողջապահության նախկին նախարար, ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանը դարձել է Իրանի 9 - րդ նախագահը՝ արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում հավաքելով ձայների մոտ 53,6% - ը։ Այս մասին հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը։

Պաշտոնական տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 49,8 տոկոս:

Մասուդ Փեզեշքիանն էթնիկ ադրբեջանցի է։ Նա ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Մահաբադ քաղաքում (Արևմտյան Ադրբեջան նահանգ), կրոնական ընտանիքում: Ունի սրտային վիրաբույժի կրթություն, պրոֆեսոր է:

Մասուդ Փեզեշքիանը վերջին ընտրություններում միակ բարեփոխիչ թեկնածուն է։ Նա հանդես է գալիս Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների վերացման բանակցությունների օգտին:

Մասուդ Փեզեշքիանը 69 տարեկան է։ Վերջին հինգ գումարումների պատգամավոր է, ղեկավարել է առողջապահության նախարարությունը։

Նրա պնդմամբ Իրանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի բազմավեկտոր։ Նա վստահ է, որ Իրանը պետք է դուրս գա մեկուսացումից, հասնի պատժամիջոցների վերացմանն ու բարելավի հարաբերություններն Արևմուտքի հետ։

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել էր մայիսին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր