Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

04 մար 2025 15:20

7 իրավախախտումների մասով տուգանային միավորներն ավելացվել են, որոնք են

7 իրավախախտումների մասով տուգանային միավորներն ավելացվել են, որոնք են ԱԺ-ում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար հատկացված 9 տուգանային միավորի փոխարեն հաշվարկել 13 տուգանային միավոր։

100-ից ավելի ճանապարհային երթևեկության կանոնների իրավախախտումներ կան, միայն 28 իրավախախտումների դեպքերով են հանվում տուգանային միավորներ։

Այս փոփոխությամբ 7 իրավախախտումների մասով տուգանային միավորներն ավելացվել են, որպեսզի համարժեքությունը պահեն, 20 իրավախախտումների դեպքում տուգանային միավորները նույնն են մնացել։

7 իրավախախտումներն են, որոնց դեպքում բալերը բարձրացվել են.

Ապակիների լուսաթափանցելիության կանոնների խախտում. եթե խախտումը մեկ անգամ արձանագրվելուց հետո կրկին արձանագրվում է, ապա վարորդի բալային համակարգից կհանվի 3 միավոր:

Ամրագոտիները չամրակապելու դեպքում 1 տուգանային միավորը դառնում է 1,5 միավոր

Հեռախոսից օգտվելու դեպքում 1 տուգանային միավորը դառնում է 1,5 միավոր

Բաժանարար գոտի հատելու դեպքում 2 տուգանային միավորը դառնում է 3 միավոր

Հանդիպակաց եթևեկելի գոտի դուրս գալու դեպքում 3 տուգանային միավորը դառնում է 4 միավոր

Ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու դեպքում 4 տուգանային միավորը դառնում է 5 միավոր

Մեքենա վարելիս ծխախոտ օգտագործելու դեպքում 1,5 տուգանային միավորը դառնում է 2 միավոր

«Մնացած 20 իրավախախտումներով որևէ փոփոխություն չի արվել։ 

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր