Մարտի 5-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 5-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 5-ին ժամը 10:15-12:30-ն կդադարեցվի Վայք քաղաքի Մյասնիկյան փողոցի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 4-ին ժամը 22:00-ից մինչև մարտի 5-ը 18:00-ն կդադարեցվի Ծաղկաձոր քաղաքի և Մաքրավան գյուղի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 4-ին ժամը 07:00-ից մինչև մարտի 5-ը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Ցամաքաբերդ թաղամասի Իսակովի, Ազատության, Գայի, Գ. Նժդեհի, Մարզպետունու, Նավավարների փողոցների, «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ, Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցի Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Սևան և հարակից իրավաբանական սպառողների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: