Տեսանյութ.Իրանական հրթիռների հարվածներից հետո Իսրայելի Դիմոնա քաղաքում մեծ հրդեհներ են բռնկվել          Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է       Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը    

05 մար 2025 09:02

Որքանո՞վ կթանկանա Սևանի սիգը. նոր հարկատեսակ ձկնորսների համար․ «Ժողովուրդ»

Որքանո՞վ կթանկանա Սևանի սիգը. նոր հարկատեսակ ձկնորսների համար․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը շրջակա միջավայի նախարար Հակոբ Սիմիդյանից հետաքրքրվեց, թե ԱԺ բերված նոր նախագծով որքան է թանկանալու Սևանի «սիգ» ձկնատեսակը: Նախարարը շրջանցեց հարցը` չներկայացնելով կոնկրետ սակագների մասին տեղեկություններ: Միայն ասաց, թե որսագողության համար նոր չափանիշներ են սահմանել, ջրային պարեկներն են գործի անցել և այլն:

Մինչդեռ իրականում, բերված նոր հարկատեսակով, մյուս ապրանքատեսակների թանկացմանը զուգահեռ թանկանալու է նաև Սեւանի էկոլոգիապես մաքուր սիգի գինը:
Նշենք, որ Հայաստանում միակ մատչելի ծովամթերքը սիգն է, որը հասանելի է քաղաքացիների համար, սակայն այն ևս թանկանալու է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ սկզբի սիգի 1 կգ արժեքը այսօրվա 65 դրամից կդառնա 200 դրամ, բայց թանկացումները դեռ առջևում են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր