«Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, վիրավnրներ կան          Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին       Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում    

05 մար 2025 12:11

Թրամփը նամակ է ստացել Զելենսկուց խաղաղ բանակցությունների պատրաստակամության մասին

Թրամփը նամակ է ստացել Զելենսկուց խաղաղ բանակցությունների պատրաստակամության մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ստացել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիից, որում վերջինս հավաստիացրել է, որ Կիևը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար։ Այս մասին Թրամփը հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում ելույթի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։

«Այսօր ես կարևոր նամակ ստացա... Զելենսկիից... Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է նա։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Զելենսկին խուսափում է Ռուսաստանի հետ բանակցություններից, քանի որ դրանց մեկնարկն անխուսափելիորեն կհանգեցնի Ուկրաինայում ռազմական դրության վերացման անհրաժեշտությանը։ Նա նշել է, որ դրան կհաջորդի Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը։ Միաժամանակ, ինչպես ընդգծել է ՌԴ ղեկավարը, ընտրություններում հաղթելու Զելենսկու շանսերը զրոյական են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր