Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար          Բժշկական համալսարանի դիմաց մեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ, մասնակիցները միմյանց հարվածներ են հասցրել       Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում    

05 մար 2025 12:39

Արմավիրի մարզում հիվանդանոց է տեղափոխվել 2,5 ամսական տղայի մարմին

Արմավիրի մարզում հիվանդանոց է տեղափոխվել 2,5 ամսական տղայի մարմինՄարտի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել  Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ ժամը 08։35-ի սահմաններում Արմավիրի շտապօգնության խմբի կողմից հիվանդանոց է տեղափոխվել երեխայի դի։

Ոստիկանները պարզել են, որ մահացածն Արմավիրի մարզի բնակիչ 2,5-ամյա Հ. Թ.-ն է, և տղան ժամը 08։00-ի սահմաններում իրենց տանը հանկարծամահ է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում սպանություն, հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր