Այսօր Մեծ Պահքի երկրորդ կիրակին է, որը կոչվում է Արտաքսման կիրակին          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 9-ի համար       Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեին մերժել է միջուկային ծրագրի շուրջ բանակցելու՝ Թրամփի առաջարկը    

08 մար 2025 12:02

Երևանում շենքի նկուղում կրակ և ծուխ է նկատվել ժամանել է հրշեջների 2 հաշվարկ

Երևանում շենքի նկուղում կրակ և ծուխ է նկատվել ժամանել է հրշեջների 2 հաշվարկԱյսօր՝ մարտի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավարևմտյան զանգվածի Բ 2 թաղամասի 95 շենքի նկուղում կրակ և ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ այրվում է շենքի նկուղում հավաքված կենցաղային աղբ և հրշեջները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն պարզվել է, որ հրդեհը գազի հետ կապ չունի։

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր