Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 1-ի համար          Տերը չի ներելու ողորմելի կամակատարներին, ովքեր շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում       «Մահվան նախարարն» ու նրա իրավահաջորդը՝ ընդդեմ վարչապետի․ «Ժողովուրդ»    

10 մար 2025 12:14

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Opel»-ը. կա 2 տուժած

 Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Opel»-ը. կա 2 տուժածԱյսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում՝ «Կարմիր խաչ»-ի հարևանությամբ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
 
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
 
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «BMW»-ի վարորդը, ով դեպի Աշտարակ ընթանալիս բախվել է «Opel»-ին, վերջինն էլ անցել է բաժանարար գոտու կանաչ գազոնով, կոտրել 2 ծառ և մասամբ հայտնվել հանդիպակաց գոտում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր