Հուլիսի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է եղել մեր նախընտրական ծրագրում. մինչև տարվա վերջ կհրապարակենք տեքստը       Մեր սպասումն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները    

24 նոյ 2024 20:37

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra» և «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենաները. կա տուժած

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra» և «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենաները. կա տուժածԱյսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են «Opel Astra» և «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ըստ shamshyan.com-ի՝ բախման հետևանքով «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 1 անձ՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների և տուժածի ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր