Օդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 11-15 աստիճանով          «Հույսի ավան» թաղամասի հարևանությամբ բախվել են «Mercedes»-ն ու «Audi»-ն, վերջինը նաև բախվել է էլեկտրասյանը       Մարտի 22-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

13 մար 2025 12:23

Տեղեր կան մարդիկ գիտեն, որ կարկուտ է գալիս, ամեն տարի հատուկ ինչ-որ բան են ցանում, որ ապահովագրություն ստանան

Տեղեր կան մարդիկ գիտեն, որ կարկուտ է գալիս, ամեն տարի հատուկ ինչ-որ բան են ցանում, որ ապահովագրություն ստանանՀիմա մենք փորձում ենք գյուղապահովագրության համակարգը ՀՀ-ում փրկել, որովհետև այդ ապահովագրության համակարգի ներդրումը բերել է ինչ-որ անառողջ պրոցեսների: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարզվում է՝ տեղեր կան, որ մարդիկ գիտեն այնտեղ ամեն տարի կարկուտ է գալիս, ապահովագրում են, տանում են այնտեղ հատուկ ինչ-որ բան են ցանում ու սպասում են՝ կարկուտը գա, գնան ապահովագրությունը  ստանան ու այդպես ամեն տարի: Համենայն դեպս, այս հարցն էլ մենք պետք է ուսումնասիրենք»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պետք է գնան մարդկանց ամեն ինչ պատմեն, որ իրենք իմանան՝ ինչ է տեղի ունենում. «Որ մի հարևանը, եթե նկատի մյուս հարևանին նման բան անելիս, ասի՝ մի՛ արա, որովհետև դու իմ զարգացումն էլ ես դնում հարվածի տակ: Սա շատ կարևոր հատված է, եթե այս խնդիրը չփոխվի, ասելու ենք՝ վերջ, էլ չենք կարողանում անել, գյուղատնտեսական ապահովագրումն իմաստ չունի, չի ծառայում իր նպատակին»,-շեշտեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր