Տեսանյութ. Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի մինչև 35 աստիճան          Տավուշի մարզի Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել       Այս կենդանակերպի նշաններին հուլիսը խոստանում է լինել արագ, վառ ու փոփոխություններով լի ամիս    

13 մար 2025 14:05

Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմուքն տված հայազգի 2 անձինք հոգեկան կայունության խնդիրներ ունեն

Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմուքն տված հայազգի 2 անձինք հոգեկան կայունության խնդիրներ ունենՌուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված անձինք այն անձինք չեն, որ բարձր կամքի տեր լինեն և ազդեցության տակ չընկնեն։ Մեծ հավանականությամբ ադրբեջանցիներն իրենց կամ հարկադրել են, որ կեղծ ցուցմունքներ տան Ռուբեն Վարդանյանի դեմ, կամ շահագրգռել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Տեղյակ եմ, որ նրանցից մեկն ալկոհոլիկ է։ Նաև՝ հոգեկան կայունության խնդիր ունեն։ դա գիտեն բոլոր արցախցիները, որոնք ճանաչում են այդ անձանց; Նաև այդ հանգամանքները հաշվի առնելով՝ կարող ենք միանշանակ ասել, որ գտնվել են ադրբեջանական ծառայությունների ազդեցության ներքո»,- ասաց Բեգլարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր