Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը, նա ձայնային ուղերձ է փոխանցել          Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին 2 չհամաձայնեցված կետերի վերաբերյալ       Ովքեր մտավախություն ունեն, որ բուժաշխատողներին ստիպում եմ ընտրել ՔՊ թեկնածուին, հորդորում եմ դիմեն իրավապահ մարմիններին    

13 մար 2025 14:33

Ովքեր մտավախություն ունեն, որ բուժաշխատողներին ստիպում եմ ընտրել ՔՊ թեկնածուին, հորդորում եմ դիմեն իրավապահ մարմիններին

Ովքեր մտավախություն ունեն, որ բուժաշխատողներին ստիպում եմ ընտրել ՔՊ թեկնածուին, հորդորում եմ դիմեն իրավապահ մարմիններին Առողջապահության նախարար Անահիտ Ավանաեսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հարցին, թե ինքը ստիպում է բուժաշխատողներին Գյումրու քաղաքապետի ընտրություններին իրենց ձայնը տան ՔՊ-ական թեկնածուին՝ Սարիկ Մինասյանին:

«Այդ անձինք, ովքեր որ այդ մտավախություններն ունեն նախ հորդորում եմ շատ հրատապ կերպով հայտնել իրավապահ մարմիններին, չվերագրել անձանց մի բան, որի մեջ իրենք են շատ լավ մասնագիտացած եղել»,- ասաց նա:

Անդրադառնալով իր Գյումրի մեկնելուն՝ ՔՊ-ի թիմի հետ և Գյումրիում դրամահավաքին մասնակցելուն, նախարարն ասաց. «Կիրակի օրն եմ գնացել Գյումրի, ոչ աշխատանքային օրով: Այո, մասնակցել եմ քարոզարշավի համար դրամահավաքի: Կներեք՝ նախարարը և կառավարությունը քաղաքական մարմին են և չեն կարող լինել ապաքաղաքական: Բայց բացառվում է նման հրահանգ, որևէ ուղղորդում, որովհետև դրա կարիք չկա էլ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր