ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ          Մայիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վեդիի դեպքով Արարատի մարզային քննչական վարչության և Վեդիի քննչական բաժնի պետերը, ոստիկանության մարզային բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից    

14 մար 2025 09:02

Տեռոր Գյումրիում․ ՔՊ-ն ցուցակներ է պահանջում․ «Հրապարակ»

Տեռոր Գյումրիում․ ՔՊ-ն ցուցակներ է պահանջում․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է․ Արդեն մի քանի օր է՝ Գյումրիում տեղական իշխանությունները, ըստ լուրերի, օգտագործելով վարչական լծակները՝ տեռոր են անում համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավարների նկատմամբ: Խոսքը մանկապարտեզների, բժշկական հաստատությունների եւ այլ հիմնարկների մասին է։

Հրահանգվել է ռեալ ձայն տվողների ցուցակներ ներկայացնել, որպեսզի ՔՊ-ն «գույքագրի» ունեցածը եւ հասկանա, թե ինչ ձեռնարկի չքվեարկողների նկատմամբ։ ՔՊ-ական պատգամավոր, գյումրեցի Կարեն Սարուխանյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց` հնարավոր չէ, որ ՔՊ-ն նման ցուցակագրումներ եւ ճնշումներ բանեցնի․ «Հաստատ, մենք այդ ցուցակների հետ կապ չունենք, այ, որ իմանաք՝ ովքեր են նման ցուցակներ պահանջում, մեզ տեղյակ պահեք, որ զբաղվենք, դա ավելի շատ նախկինների գործելաոճն է»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 14․ 03․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր