Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի՝ հենց այս պահից սկսած    

15 մար 2025 21:05

Կրակոցներ են հնչել Սարի թաղում, կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Կրակոցներ են հնչել Սարի թաղում, կա մեկ զոհ, մեկ վիրավորԱյսօր՝ մարտի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի թաղում կրակոցներ են հնչել և կան տուժածներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ կրակոցները հնչել են Սարի թաղ 6-րդ փողոցի 28 տան բակում, որտեղ հայտնաբերվել է բավականին շատ արնանման հետքեր, հողաթափեր, իրեր։

Տարածքը պարեկները սահմանազատել են ու մինչ ոստիկանները դեպքի վայրում աշխատում էին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։

Դեպքի փաստով Ն․ Սիմոնյանի որոշմամբ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանություն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, մահացածի և վիրավորի ինքնությունը ճշտելու, ինչպես նաև դեպքի մասնակիցներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր