Իրանը միշտ ողջունել է խաղաղության հաստատումը տարածաշրջանում՝ երկրների տարածքային ամբողջականության պահպանմամբ

«Իրանը միշտ ողջունել է խաղաղության, հաշտեցման և կայունության հաստատումը տարածաշրջանում, հատկապես իր հարևանների միջև՝ երկրների տարածքային ամբողջականության պահպանմամբ», - ասվում է Փեզեշքիանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ։
Վարչապետն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։