Տեսանյութ.Սևանի ափամերձ տարածքներում քանդվել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները          Դեպի Իրան նավեր են շարժվում, բանակցություններ ենք վարում և կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները       Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա    

17 մար 2025 11:27

Երևանում «Mercedes»-ը կոտրել է ցուցանակն ու հայտնվել ճանապարհի մեջտեղում

Երևանում «Mercedes»-ը կոտրել է ցուցանակն ու հայտնվել ճանապարհի մեջտեղումԱյսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Աշոտ Մ.-ն, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքնայով, Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս՝ Իսակովի հատման վայրում բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, կոտրել այն, առաջ ընթացել, բախվել քարե պատնեշներին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: 
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր