Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի՝ հենց այս պահից սկսած    

19 մար 2025 15:24

Պարոն Փաշինյանի նպատակը ինձ մանդատից զրկելն է, դրա համար կա գեղեցիկ ճանապարհ

Պարոն Փաշինյանի նպատակը ինձ մանդատից զրկելն է, դրա համար կա գեղեցիկ ճանապարհ«Պարոն Փաշինյանի նպատակը ինձ մանդատից զրկելն է, դրա համար կա գեղեցիկ ճանապարհ. Գյումրիի ընտրություններում ՔՊ-ն պարտություն է կրում և վարչապետը գնում է արտահերթ ընտրությունների, ու ես բոլորի հետ միասին վայր եմ դնում մանդատս»։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ ընդգծելով, որ իրեն անձեռնմխելիությունից զրկելու որոշումն իրականում քաղաքական է և այն արդեն կայացված է։

Նա նշեց, որ իրեն ոչ թե քաղաքական հետապնդման են ենթարկում, այլ քաղաքական ճնշումների, դրա պատճառներից մեկը Նիկոլ Փաշինյանի՝ մանդատը դնելու «խնդրանքը» մերժելն էր, երկրորդ պատճառը իր նախկին գործընկերներին սանձահարելու համար, որպեսզի առաջիկա գործընթացները երկրի մակարդակով սահուն անցնեն։
«Ես կարծում եմ, որ իշխող մեծամասնությունը համաձայնություն կտա ինձ անձեռնմխելիությունից զրկելու Գլխավոր դատախազի միջնորդությանը, որովհետև ՔՊ խմբակցությունում մի քանի իրավաբան կա, որոնք կարող են այս կամ այն կերպ ադեկվատ կամ ճշգրիտ գնահատել ներկայացված նյութը, իսկ մյուսները այդքան իրավաբանական գիտելիքներ չունեն»։ 

Հովիկ Աղազարյանը նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանի նպատակն իրեն մանդատից զրկելն է։ ««На войне как на войне», ուրեմն՝ կկռվենք։ Պարոն վարչապետը, ցավոք, չգիտեր, որ ես սանձահարվող տեսակ չեմ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ինքը իրենից այնպիսի ուժ է ներկայացնում, որի մասին առաջիկայում շատերը կիմանան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր