Միշտ հիշենք, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ          Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը. «Ժողովուրդ»       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 9-ի համար    

21 մար 2025 09:00

Ալիևը «կուտը չկերավ», Ճիշտ հակառակը. նա անցել է հակագրոհի՝ ապատեղեկատվությամբ, թե իբր կրակում են իր սահմանին. «Հրապարակ»

Ալիևը «կուտը չկերավ», Ճիշտ հակառակը. նա անցել է հակագրոհի՝ ապատեղեկատվությամբ, թե իբր կրակում են իր սահմանին. «Հրապարակ»«Հրապարակ» գրում է․ Որոշ տեղեկություններով, «խաղաղության պայմանագրի» տեքստի շուրջ փոխհամաձայնությունից հետո իշխանությունները գործի են դրել դիվանագիտական ողջ ռեսուրսը եւ մեծ աշխատանք են տարել, որ ինչքան հնարավոր է՝ միջազգային հանրության շատ ներկայացուցիչներ ողջունեն Հայաստանի այդ «հերոսական, խիզախ» քայլը։ Կատարվածն անհրաժեշտ եւ կարեւոր քայլ է համարել Թեհրանը, «պատմական քայլ՝ դեպի տարածաշրջանային հաստատուն խաղաղություն եւ կայունություն»` Թբիլիսին, «համարձակ քայլ»` Գերմանիան, ողջունել է Ֆրանսիայի նախագահը, Եգիպտոսն անգամ անմասն չի մնացել։

Նիկոլ Փաշինյանը սրանով իրականում փորձում է հոգեբանական ճնշում գործադրել հայ հասարակության եւ մի քիչ էլ Ալիեւի վրա, որ առանց ածանցյալ նախապայմանների ստորագրի համաձայնագիրը: Սակայն եթե հայ հասարակությունն իրոք ընկճվում է այս ողջունումներից, Ալիեւի համար միջազգային հանրության արձագանքը զրո արժեք ունի: Ճիշտ հակառակը. նա է անցել հակագրոհի եւ ապատեղեկատվությամբ, թե իբր կրակում են իր սահմանին, պատասխան է տալիս հանրությանը, որ չի պատրաստվում «ագրեսորի» հետ համաձայնագիր կնքել, եւ պնդելու ու ստանալու է իր ուզածը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 21․ 03․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր