Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը. «Ժողովուրդ»          Միշտ հիշենք, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ       Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից. «Ժողովուրդ»    

21 մար 2025 21:02

«Mercedes ML 350»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, նրա կյանքը փրկել չի հաջողվել

«Mercedes ML 350»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, նրա կյանքը փրկել չի հաջողվելԱյսօր՝ մարտի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Սուրեն Մելիք-Սարգսյանը իր վարած «Mercedes ML 350» մակնիշի  ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ Կոշ բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Դանիելյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների, մի խումբ զինվորականների և պարեկների հետ օգնություն է ցուցաբերել վիրավորին, մինչև կժամաներ շտապօգնությունը։

Պարեկները, տեսնելով, որ շտապօօգնությունը ուշանում է, ծառայողական ավտոմեքենայով մեկնել են դեպի Աշտարակ, որտեղից շտապօգնության ավտոմեքենային ուղեկցել են դեպքի վայր, իսկ շտապօգնությունը մոտ 40 րոպե ուշանում էր՝ պատճառաբանելով, թե խցանում էր։

Հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր