Անհապաղ դադարեցնել Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված բոլոր գործողությունները, հարգել ՀՀ Սահմանադրությունը և եկեղեցու անկախությունը          Արևմտյան Ադրբեջանն Իրանի նահանգներից մեկն է և չի կարող օգտագործվել այլ տարածքի համար       ՌԴ-ն ՀՀ-ին ուղղված նամակ է պատրաստում ԵՄ-ին մերձենալու նորմերի և ԵԱՏՄ-ի կանոնների հակասության մասին    

23 մար 2025 14:25

Արագածոտնում Lexus-ը շրջվել է, վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

Արագածոտնում Lexus-ը շրջվել է, վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրսԱյսօր՝ մարտի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմանում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 54 կմ հատվածում Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդին մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ նա, գիտակցության չգալով, մահացել է։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, քանի որ ամրակապված չի եղել, իսկ ավտոմեքենայում հայտնաբերվել է զենք և մեծ քանակի ինքնաձիգի փամփուշտներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր