ՀԱՊԿ-ն մի հատ իրեն պետք է վերանայի, հասկանա՝ ինքը գոյություն ունի թե չէ, մենք ի՞նչը վերանայենք          Իմը ստվեր է, իրենցը՝ ուրվական, որևէ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում       Երևանի աղբահանության դրույքաչափի փոփոխությունը ոչ իրավաչափ է և հակասում է ՀՀ օրենսդրությանը    

23 մար 2025 16:18

Տեսանյութ․Մեծ պահքի չորրորդ կիրակին կոչվում է Անիրավ տնտեսի

Տեսանյութ․Մեծ պահքի չորրորդ կիրակին կոչվում է Անիրավ տնտեսիՄեծ Պահքի չորրորդ կիրակին անիրավ տնտեսի մասին ավետարանական առակի խորհրդով կոչվում է Տնտեսի:

Առակի խորհուրդն է ունենալ հոգևոր արթնություն, ամեն ժամ պատրաստ լինել Տիրոջ անսպասելի այցին, չհետաձգել բարի գործերը և կամովի չհակվել դեպի մեղքը՝ հուսալով, թե կարելի է հետագայում ապաշխարել: Այսպիսի գիտակցություն ունեցողին Տերն անվանում է «հավատարիմ և իմաստուն տնտես»։

Անիրավ տնտեսի առակում Հիսուսը պատմում է, որ մի մեծահարուստ մարդ իր տնտեսության բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Նրա մասին մի օր ամբաստանություն է լսում, թե հավատարիմ չէ իր տիրոջ ունեցվածքի հանդեպ: Տանուտերը կանչում է տնտեսին և ասում. «Տո՛ւր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»: Տնտեսը մտածում է, թե ինչ անի, որպեսզի աշխատանքից հեռացվելուց հետո մարդիկ բարեհաճ գտնվեն իր հանդեպ, և կանչելով իր իրոջ պարտապաններին՝ թեթևացնում էն նրանց պարտքերը մասնակիորեն:

Թեև տնտեսն անիրավ էր, սակայն ունեցվածքից բաշխելով՝ բարեկամներ շահեց: Իսկ մեծահարուստը զայրանալու փոխարեն գովեց նրան:
Բոլորը, այդ թվում և մեծահարուստը, գիտեին, որ տնտեսի կատարածը հանցանք է: Եվ այս է պատճառը, որ տարօրինակ է թվում գովելը՝ հանցանքի համար: Սակայն նա գովեց ոչ թե տնտեսի անիրավությունը, այլ գործելակերպը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր