Գյումրիում ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, այսօր գյումրեցիները դա կհաստատեն
Ընդդիմադիր դաշտում ոչ մի լարվածություն չկա, լարվածություն միայն ՔՊ-ն է առաջացնում։ Այս մասին ընտրատեղամասում քվեարկելուց հետո ասաց Գյումրիի քաղաքապետի «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը: Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանին, Գրիգորյանը նշեց, որ մի քանի ժամ է մնացել, ընտրությունները կավարտվեն, կտեսնեն` ով ինչքան քվե է ստացել, ինչքան ավագանու անդամներ կունենան:
«Ընդդիմության դաշտում նորմալ հարաբերություններ են, երբ հորս ու որդուս ձերբակալեցին, մեծ մասն եկան, զանգեցին։
Այն, որ ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է։ Գյումրեցիներն այսօր կհաստատեն դա: Մենք ընդդիմադիրներով կհամագործակցենք և այնպես կանենք, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենա», - նկատել է նա։
