Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել          Հայաստանում երկրաշարժ է գրանցվել, զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում       Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան    

30 մար 2025 21:03

Փարաքարում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 54.97%-ը, Գյումրիում՝ 42.66%-ը

Փարաքարում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 54.97%-ը, Գյումրիում՝ 42.66%-ըԱրմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանիների արտահերթ ընտրությունների քվեարկությունը 20:00-ին ավարտվել է:

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 11526 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 54.97%-ը(նախնական տվյալներ):Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ:

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 47452 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 42.66%-ը(նախնական տվյալներ):Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է:

Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 58978 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 44.61%-ը(նախնական տվյալներ):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր