Ես ասել եմ, որ իմ հայ ժողովրդի մեջ չունեմ թշնամի, Ես հանուն ճշմարտության եմ ապրում, բոլորն ինձ գիտեն

Ինչ վերաբերում է Մարտուն Գրիգրոյանին, Ղուկասյանը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի նստել, քննարկել, բնակցել: «Ես ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում, ինչքան էլ վերադաս կառույցները փորձեցին խառնել Գյումրի քաղաքը, որոշակի բաներ կարողացան կազմակերպել: Ես ասել եմ, որ իմ հայ ժողովրդի մեջ չունեմ թշնամի: Ես հանուն ճշմարտության եմ ապրում, բոլորն ինձ գիտեն»,- հայտարարեց նա: Վարդան Ղուկասյանը հավելեց, որ ոչ մի բանակցություն ու քննարկում դեռևս տեղի չի ունեցել իր և Մարտուն Գրիգորյանի միջև:
Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (Վարդան Ղուկասյան) գտնվում է երկրորդ տեղում: