Կենդանակերպի այս նշանները հունվարին մեծ հաջողություններ կունենան          Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի       Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր    

06 ապր 2025 14:23

Եղվարդ-Աշտարակ ճանապարհի երթևեկելի հատվածից Volkswagen-ը դուրս է եկել և հայտնվել ձորակում, կա տուժած

Եղվարդ-Աշտարակ ճանապարհի երթևեկելի հատվածից Volkswagen-ը դուրս է եկել և հայտնվել ձորակում, կա տուժածԱպրիլի 6-ին, ժամը 10:23-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին Volkswagen մակնիշի ավտոմեքենան մոտ 20 մ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր